Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակցիների ակնկալիքները Նիկոլ Փաշինյանից. Ուղիղ

Սպիտակցիների ակնկալիքները Նիկոլ Փաշինյանից. Ուղիղ
Հասարակություն
11:01, 10 июнь 2021
Այսօր` հունիսի 10-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է Լոռու մարզ:

Մեր նկարահանող խումբը հարցում կատարեց Սպիտակ քաղաքում` պարզելու, թե ինչ ակնկալիքներ ունեն սպիտակցիները Նիկոլ Փաշինյանից:

Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը, հունիսի 20-ից հետո ավելի լավ Հայաստան ենք ունենալու. «Ժողովուրդը հաղթելու է, բոլոր հարցերը լուծվելու են»:

Նրանք ցույց տվեցին անցնող ճանապարհը և ասացին. «Այս ճանապարհը լրիվ քանդված էր, հիմա ամբողջովին բարեկարգվեց: Մենք էլ պետք է աշխատենք, միայն իրենով չի»:

«Ես 82 տարեկան եմ, Սերժի ժամանակ 10 տարի իմ թոշակը չի բարձրացել, բայց հիմա` Նիկոլ Փաշինյանի ժամանակ, բարձրացել է: Մենք ավելի լավ վիճակում կլինեինք, եթե չլինեին կորոնավիրուսը, էս պատերազմը, որի ժամանակ զոհեր տվեցինք, բայց էդտեղ Փաշինյանի մեղքը ոչ մի բանում չկա»,- ասաց մի տարեց տղամարդ և հավելեց. «Ես ամեն ինչ տեսել եմ. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է 39 քաղաքական սպանություն: Երևի նրան էլ ընտրողներ կլինեն, բայց բացարձակ մեծամասնությունը Փաշինյանի կողմից է»:

Բնակիչների խոսքով` 30 տարի միայն երկիրը թալանեցին ու քանդեցին. «Հիմա մեր հույսը միայն Փաշինյանն է: Թալանչիները թող կորչեն արխիվ: Առանց որևէ կաշառքի, 100 տոկոսանոց արդարության դեպքում Փաշինյանն առաջինն է»: