Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանավանցիների ակնկալիքները Նիկոլ Փաշինյանից. Ուղիղ

Ստեփանավանցիների ակնկալիքները Նիկոլ Փաշինյանից. Ուղիղ
Հասարակություն
13:50, 10 июнь 2021
Այսօր` հունիսի 10-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է Լոռու մարզ:

Մեր նկարահանող խումբը հարցում կատարեց Ստեփանավան քաղաքում` պարզելու, թե ինչ ակնկալիքներ ունեն բնակիչները Նիկոլ Փաշինյանից: «Ամեն դեպքում հավատը Նիկոլ Փաշինյանից չենք կորցնում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Հարցին, թե ինչ փոփոխություններ են նկատել նրանք իրենց քաղաքում վերջին 3 տարիներին, հավաքվածներից մեկը նշեց. «Շատ փոփոխություններ: Ամենաառաջինը` ազատություն: Հերիք չի՞»: Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ շատ ակնկալիքներ ունեն նրանից և շատ գոհ են կառավարության աշխատանքից:

Մասնագիտությամբ նկարիչ մի բնակիչ էլ նշեց, որ ինքը մեծ փոփոխություններ է նկատել արվեստի ոլորտում. «Կազմակերպվում են ցուցահանդեսներ, տարբեր միջոցառումներ»:

Բնակիչները գրեթե բոլորը կարևորեցին խոսքի ազատությունը, հանգստությունը: Նրանց խոսքով` նախկիններն իրենց քաղաքում ոչ մի շանս չունեն. «Իրենք ուղղակի փողի, ուժի կիրառմամբ ուզում են առաջ գնալ»:

Անդրադառնալով նախկինների շանսերին` բնակիչներից մեկն էլ հավելեց. «Նախկինները թալանել են Ստեփանավանը: Կասկածում եմ, որ նրանք կանցնեն. ոնց որ ես հիմա ընտրվեմ Ռուսաստանի պրեզիդենտ, հնարավո՞ր է դա: Ռոբերտ Քոչարյանը թուրք ա, Սերժը թուրք ա, Արթուր Վանեցյանը ազգի թշնամի ա, էն Սաղաթելյանն էլ խաղում ա Դաշնակցության հեղինակության հետ»:

Մանրամասն` տեսանյութում: