Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«20 տարի մորս թոշակը կերան իրենց հանած օրենքով, իսկ հիմա կարգավորվել է». հեղափոխությունից հետո վերադարձած դիլիջանցի․ Տեսանյութ

«20 տարի մորս թոշակը կերան իրենց հանած օրենքով, իսկ հիմա կարգավորվել է». հեղափոխությունից հետո վերադարձած դիլիջանցի․ Տեսանյութ
Հասարակություն
10:53, 11 июнь 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում մեր նկարահանող խումբն այսօր գտնվում էր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն դիլիջանցիները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից:

«Եթե ուրիշ բան չասեմ, այս ճանապարհները, որ ասֆալտապատել է, դա շատ մեծ աշխատանք է: Շատ բան է փոխվել»,- ասաց դիլիջանցիներից մեկը՝ անդրադառնալով քաղաքում կատարված փոփոխություններին:

Մեր զրուցակիցներից մեկն էլ հավելեց. «Նիկոլ Փաշինյանը հրաշք է: Մենակ մի բան կասեմ. էս լրատվական միջոցները մի քիչ... դժգոհ եմ նրանց լպիրշությունից, քիչ ա մնում միկրոֆոնը մարդու բերանը կոխեն», և հավելեց. «Եվ ինչ է անում այդ Չախչախ թագավորը՝ Քոչարյանը, այնտեղ նստած, ձեռքերը տնկած»: «Չէի ուզի, բայց վախ կա»,- մեր հարցին՝ իրենք այս քաղաքում շանսեր ունե՞ն ընտրվելու, պատասխանեց մեր զրուցակիցը և ակնարկեց գումարի գործոնը: 

Հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած մի կին էլ նշեց. «20 տարի մորս թոշակը կերան իրենց հանած օրենքով, իսկ հիմա կարգավորվել է»: