Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը մայիսի 15-ից չեղարկում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Պուտինը մայիսի 15-ից չեղարկում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար
Հասարակություն
14:17, 10 май 2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա մայիսի 15-ին։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է սահմանել 2000 թվականին: Վրաստանը ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը միակողմանիորեն վերացրել է 2012 թվականի փետրվարին։

Պուտինը չեղարկել է նաև ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը։ Առաջին թռիչքները կարող են իրականացվել մինչև մայիսի վերջ։