Առաքելական եկեղեցին չի ուզում խոնարհվել ժողովրդի առաջ․ ուզում է տեր լինել, ոչ՝ ծառա․ մոռացե՞լ է Քրիստոսի պատգամը
Հասարակություն
3 օր մեր հեռախոսազանգերին չպատասխանող Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն օպերատիվ արձագանքել է «Aysor.am»-ի հարցմանը՝ այսօր Դիլիջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարության հետ կապված։
«Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թույլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան», - հայտարարել է Փաշինյանը։
«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի արտահայտած մտքերը հոգևոր աշխարհի սպասավորների վերաբերյալ խիստ տարակուսելի են և դատապարտելի։
Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար, որոնք բացարձակ առնչություն չունեն մեր կյանքի իրողությունների հետ։ Մայր Աթոռը կոչ է անում զսպվածության և անդրադարձումի իր կողմից թույլ տրվող դատողությունների առնչությամբ։
Բոլոր ժամանակներում հայ եկեղեցականը եղել և մնում է իր հայրենիքի և իր ժողովրդի սպասավորը և պաշտպանը, կերտողը և պահապանը ազգային-հոգևոր արժեքների, իրագործողը ազգի իղձերի և ամոքողը նրա ցավերի։ Հեռու չենք գնա՝ հայրենական կյանքի վերջին ցավալի իրողությունները փաստել են, թե ով ո՛վ է և ով ինչի՛ է ընդունակ։ Մնացյալը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի»։
Արժե, թերևս, հիշեցնել ՀԱԵ-ին խոնարհ լինելու Քրիստոսի պատգամը, որը փաստորեն մերժում է Առաքելական եկեղեցին։