Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են». պաշտպան

«Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են». պաշտպան
Հասարակություն / Իրավունք
10:40, 20 февраль 2021
Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկված Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։ Վերջինիս պաշտպանյալ Ավագյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը). 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Ըստ ԱԱԾ-ի՝ Մհեր Ավագյանը վերը նշված գործողությունները կատարել է «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջից։ Նույն կասկածանքով են ձերբակալվել նաև Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը։

Նշենք, որ այն ժամանակահատվածում, երբ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատեր լինելու և այդ էջից արգելված տեղեկություններ տարածելու մեջ կասկածվող Սաղաթելյանը, Բեքարյանն ու Ավագյանը ԱԱԾ-ում էին, վերը նշված օգտատերը նոր գրառում է կատարել։