Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 մլն դրամ, 750 հազար դոլար. «Հայաստան» դաշինքի թեկնածու Սայաթ Շիրինյանի ունեցվածքը. armtimes.com

3 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 մլն դրամ, 750 հազար դոլար. «Հայաստան» դաշինքի թեկնածու Սայաթ Շիրինյանի ունեցվածքը. armtimes.com
Հասարակություն
20:10, 11 июнь 2021
«Հայաստան» դաշինքի 40-րդ համարը ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն է: Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը. գրում է armtimes.com-ը:

Ըստ դրա՝ Շիրինյանն ունի 3 անշարժ գույք Երեւանում՝ 2 բնակարան եւ 1 ավտոտնակ:

Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Toyota Avensis ZRT271» 2011 թվականի եւ «Lexus RX 450h» 2016 թվականի:
Վերջին 1 տարում Շիրինյանը 1 մլն 716 հազար դրամ կենսաթոշակ է ստացել:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 250 մլն դրամ, 150 հազար եվրո եւ 750 հազար դոլար: