Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա

Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա
Հասարակություն
22:00, 19 май 2023
Մայիսի 19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` ԵՊՀ մասնաշենքի մոտակայքում, ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: