Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ
Հասարակություն
11:00, 20 май 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ`նրանց առաջարկով․ տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկրի ղեկավարն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը: