Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը
Հասարակություն
13:45, 20 май 2023
Lույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը։
 
Արեգը լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը, տեղեկանում ենք Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
 
Ազիզի մայրը Մելանյա Հարոյանն պատմել է, որ Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։
 
Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: