Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փաշինյանին առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը 1 ամսով կալանավորվեց

Աշոտ Փաշինյանին առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը 1 ամսով կալանավորվեց
Հասարակություն / Իրավունք
15:26, 20 май 2023
Աշոտ Փաշինյանին առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը 1 ամսով դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նրա կալանավորման որոշումը քիչ առաջ հրապարակվեց, որը հրապարակեց նրա փաստաբանը:



Նշենք, որ վերջինիս ձերբակալելու որոշման բողքի և կալանավորելու միջնորդության քննությունը տևեց երկու օր: Այն տեղի էր ունենում Շենգավիթի դատարանում:

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, «Որդիների կանչ» ՀԿ անդամներն իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Այնուհետև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդեց, որ ստացել է հաղորդում վարչապետի որդուն առևանգելու փորձի վերաբերյալ, որից հետո հրապարակեցինք կադրեր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում այն մեքենայից, որով փորձել էին նրան առևանգել: