Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանն արեց ամեն ինչ, գրեթե ամեն ինչ, որ փրկի իր պարտավորություններից խուսափող անվտանգության երաշխավորի դեմքը. Արկադի Դուբնով

Երևանն արեց ամեն ինչ, գրեթե ամեն ինչ, որ փրկի իր պարտավորություններից խուսափող անվտանգության երաշխավորի դեմքը. Արկադի Դուբնով
Հասարակություն
18:02, 22 май 2023
Քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը իր տելեգրամյան ալիքում գրել է. «Ինչ էլ որ լինի հաջորդ հինգշաբթի Մոսկվայում Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքը, կասկած չկա, որ Կրեմլը դա կհայտարարի որպես խաղաղության համաձայնագրի լուրջ առաջխաղացում, որը պետք է շարունակվի Ռուսաստանի հովանու ներքո։ Թերևս նույնիսկ քամահրանքով կնշվի Արևմուտքի դերն այս գործընթացում։

Բայց թե ինչպես վարվել «Հայաստանից հեռացող» ՀԱՊԿ-ի հետ՝ դժվար է ասել։ Խնդիրն ավելի շուտ իմիջային է, այլ ոչ թե էական։ Հասկանալի է, որ Երևանին այսօր կազմակերպության գործընկերներից ոչ մեկը վճռականորեն չի աջակցի այդ հարցում։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը դժվար թե այսօր պատրաստ լինի Հայաստանին զենք մատակարարել, ինքը դրա հետ կապված խնդիր ունի:
 
Եվ այնուամենայնիվ, Երևանն արեց ամեն ինչ, գրեթե ամեն ինչ, որ փրկի իր պարտավորություններից խուսափող անվտանգության երաշխավորի դեմքը։

Պետք է նաև ասել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում, որի համաձայն՝ Ղարաբաղը կդառնա Ադրբեջանի մաս, խաղաղապահները պետք է դուրս բերվեն տարածաշրջանից։ Եվ հակառակը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում նա իրավունք կունենա իր տարածքում տեղակայել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները»։