Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներն ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջության հետ կապված քննությունը․ Սուրեն Պապիկյան

Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Պաշտպանության նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք ատեստացիոն պրոցեսում հաշվի առնվելու է ներկայումս ծառայության մեջ գտնվող, բայց պատերազմում վիրավորում ստանալուց հետո որոշակի ֆիզիակական անկարողություն ունենալու հանգամանքը։

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ զինծառայողնեը դրա մասին իրազեկված են, բայց եթե նման հարցեր առաջանում են և ունենք մարդիկ, որոնք չգիտեն, ԱԺ-ի ամբիոնն իրականում, ամենալավ տեղն է, որտեղից դա պետք է հնչեցնել։

«Նրանք, ովքեր պատերազմի բերումով, մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք քննության ժամանակ, ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջության բերումով տվյալ քննությունը։ Այսինքն՝ դիցուք, ձեռքի վիրավորում ունեն, եթե վարժությունը կախված է ձեռքից, ուրեմն՝ վարժությունը նրանց կողմից կհամարվի հանձնված, կհանձնեն մյուս քննությունները»,-ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում