Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի՝ ծառից կախված վիճակում

Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի՝ ծառից կախված վիճակում
Հասարակություն
12:03, 25 май 2023
Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, ովքեր ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, իսկ նա երեկ, ժամը 15։00-ի սահմաններում տանից դուրս էր եկել և չէր վերադարձել։