Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ելիզավետա Դանիելյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր. կողմ՝ 67

Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովի նիստում, ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ընտրության արդյունքները, հայտարարեց. «Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները: 

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67-ը, քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: 

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արմեն Դանիելյան՝ կողմ 0, Ելիզավետա Դանիելյան՝ կողմ 67, Արսեն Նիկողոսյան՝ կողմ 0»: