Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոտայքի մարզում վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Կոտայքի մարզում վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Հասարակություն
20:24, 27 май 2023
Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

«Տուժածներից չորսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։

Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա են գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկն ունի նաև վերջույթների կոտրվածքներ։

Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում`բժիշկների հսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց էին բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
 
Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել էին Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։