Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի. Shamshyan.com

«Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի. Shamshyan.com
Հասարակություն
14:36, 29 май 2023
Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ Սարյան 9 հասցեում գործող «Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։Գ․ Շաշյանի տեղեկություններով՝ մահացածը Շվեդիայի քաղաքացի Դեն Դարուշն է։