«Կանանց ներգրավվածությունն ինչ-որ էական լիցք կտա՞»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սուրեն Պապիկյանին
Ինչպես արդեն նշել ենք, այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդհանրացնող հարց տվեց նախարարին․ «Ինչո՞ւ ենք անում սա։ Ռեսուրսի խնդի՞ր ունենք, մոդայի՞կ է, որովհետև ոնց որ թե, այսպիսի բան չկար, բայց սա ինչ-որ բան կփոխի՞ բանակում, կանանց ներգրավվածությունն ինչ-որ էական լիցք կտա՞»։
Ի պատասխան նախարարն ասաց, որ երևի թե ինքը չէ, որ պետք է խոսի գենդերային հավասարության մասին, բայց շատ կարևոր է, որ ՀՀ-ի իգական սեռի քաղաքացիներն իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց՝ այդ թվում և հայրենիքը պաշտպանելիս։
«Մենք անընդհատ խոսում ենք կանանց իրավունքների մասին, որոնք ավելի շատ թույլի, պաշտպանելու մասին են, բայց ես կարծում եմ, որ կանայք շատ ավելի ուժեղ են, քան կարծում ենք։ Մենք ունենք իգական սեռի հայրենասեր քաղաքացիներ, որոնք ուզում են ծառայել իրենց հայրենիքին։ Բանակում կան կանայք, որոնք որևէ կապ ունեն զինծառայության հետ՝ ընտանեկան պայմանների բերումով, ամուսնու, եղբոր և այլն, բայց մենք ուզում ենք ձևավորել հարթակ, որտեղ չափահաս դարձող իգական սեռի ՀՀ քաղաքացին ինքը որոշի՝ ուզո՞ւմ է դառնալ իր երկրի պոտենցիալ պաշտպան, թե՞ ոչ»,-ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում