Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԻՊԾ-ն եղանակի պատճառով ժամանակավոր դադարեցրել է զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

Արցախի ԱԻՊԾ-ն եղանակի պատճառով ժամանակավոր դադարեցրել է զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները
Հասարակություն
14:52, 20 февраль 2021
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Ծառայությունը հայտնում է, որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:  Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների(ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ: