Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սեքյուրիթի դրիմ »-ի աշխատակիցներին ստիպում են մասնակցել այսօրվա հանրահավաքին

«Սեքյուրիթի դրիմ »-ի աշխատակիցներին ստիպում են մասնակցել այսօրվա հանրահավաքին
Հասարակություն
15:41, 20 февраль 2021
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով երեկվանից Սեքյուրիթի դրիմ ընկերության սեփականատերեր Գուրգեն և Ալիկ Զաքարյանները ստիպում են ընկերության աշխատողներին մասնակցել այսօրվա հանրահավաքին։ Աշխատողները մեզ պատմեցին, որ ստիպելուց բացի, ընկերության սեփականատերերը, որոնք այս պահին էլ անցնում են տարբեր քրեական գործերով, աշխատողներին խոստացել են նաև, որ հանրահավաքի օրվա համար նրանք բացակա չեն ստանա։ Ավելին` այդ օրվա համար կլինեն նաև պարգևավճարներ։

Հիշեցնենք, աակայն, որ անցած տարի, երբ աշխատողները մեկ օրով գործադուլ էին իրականացրել, որը իրենց իրավունքն է, նրանցից մեծ մասին աշխատանքի չներկայանալու հիմնավորմամբ հեռացրել էին աշխատանքից։ Այդ աշխատողները ներկայումս դատարանում վիճարկում են իրենց աշխատանքից ազատելու որոշումը։