Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է

Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է
Հասարակություն / Իրավունք
19:56, 05 июнь 2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶիԼ» մակնիշի բեռնատար մեքենան։

Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր  բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։

Ըստ աղբյուրի՝ սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նշվում է, որ իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։