Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունակում եմ պնդել այն, ինչ որ արդեն ասել եմ. Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին իր հանդեպ վրաերթի փորձ կատարելու համար

«Միջադեպի օրը ինձ հարվածելու մասով արդեն իսկ դիմել եմ իրավապահներին։ Այս գործն անջատվել է այն մեծ գործից, որը նաև պարունակում է այդ հանգամանքը։ Ես շարունակում եմ պնդել այն, ինչ որ արդեն ասել եմ»,- այս մասին այսօր Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյան) վերաբերյալ վճռի  հրապարակումից հետո դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Այնուհետև նա նշեց, որ վրաերթի մասով այս պահին գործը շարունակվում է, և այս գործն անջատվել է ընդհանուր վարույթից որպես ավարտուն գործ։ 

Աշոտ Փաշինյանի խոսքով՝ քննիչները որոշել են, որ այս գործով բոլոր հանգամանքները և վարույթն արդեն ավարտված են, և առանձնացրել են։ 

Մանրամասները՝ տեսանյութում