Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի ժամանակ ամենամեծ անվտանգային մարտահրավերը եղել է Բուդապեշտում ՆԱՏՕ վարժանքին Սաֆարովի ոճրագործությունը, եւ այդ մարտահրավերը Հայաստանից չի ստացել համարժեք արձագանք-պատասխան․ Հակոբ Բադալյան

Քոչարյանի ժամանակ ամենամեծ անվտանգային մարտահրավերը եղել է Բուդապեշտում ՆԱՏՕ վարժանքին Սաֆարովի ոճրագործությունը, եւ այդ մարտահրավերը Հայաստանից չի ստացել համարժեք արձագանք-պատասխան․ Հակոբ Բադալյան
Հասարակություն
11:54, 14 июнь 2021
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ռոբերտ Քոչարյանի պարագայում ընդգծված խաղադրույք է արվում անվտանգային բաղադրիչի վրա, նրան ասոցացնելով անվտանգության հետ: Անկասկած, Հայաստանի որեւէ առաջին դեմքի պարագայում մեղմ ասած չի եղել հեշտ աշխարհաքաղաքական վիճակ: Բայց, եթե համեմատենք չորսին, ապա ամենահեշտ վիճակը եւ նույնիսկ անհամեմատ հեշտ վիճակը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Եվ այդ հարաբերակցությամբ դիտարկելիս, թերեւս նկատելի կդառնա, որ այդ համեմատական հեշտության «համեմատությամբ», երկրորդ նախագահի նախագահության շրջանը իրականում եղել է ամենաանարդյունավետը: Անհամեմատ մեծ է եղել հնարավորությունը, եւ այդ պարագայում բավականին փոքր  եղել արդյունքը:

Իսկ անվտանգության առումով, երկրորդ նախագահի շրջանում ամենամեծ անվտանգային մարտահրավերը եղել է Բուդապեշտում ՆԱՏՕ վարժանքին Սաֆարովի ոճրագործությունը, եւ այդ մարտահրավերը Հայաստանից չի ստացել համարժեք արձագանք-պատասխան:

Որովհետեւ նոր իշխանության եկած եւ բանակցային նոր՝ կոշտ քաղաքականության, ամեն ինչ պահանջելու քաղաքականության անցնող կրտսեր Ալիեւը մարդասպանին Բուդապեշտ գործուղելով ոչ թե Հայաստանի իրավական դիմադրությունն էր ստուգում՝ թե Երեւանը դատարանում որքան արդյունավետ է լինելու Սաֆարովի պատիժ պոկելու հարցում, այլ ստուգում էր Երեւանի քաղաքական, ռազմա-քաղաքական դիմադրունակությունը:

Իսկ այդտեղ եղել է գրեթե զրո դիմադրություն»: