Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ

Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ
Հասարակություն
17:07, 10 июнь 2023
Հունիսի 10-ին՝ ժամը 10։45-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցի շենքերից մեկի տանիքին ամրացված ալեհավաքը թուլացել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են երկաթյա հենասյան ամրացման աշխատանքներ: