Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեվարությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը տանն է

Գերեվարությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը տանն է
Հասարակություն
13:28, 14 июнь 2021
Հունիսի 12-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց․ «Մեր գերեվարված եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն»։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերադարձողների մեջ էր նաև շարքային զինծառայող, 18-ամյա Էրիկ Խաչատրյանը, ում մասնակցությամբ թշնամու կողմից հրապարակված տեսանյութը մեծ տարածում էր գտել համացանցում։

Փաշինյանը մանրամասներ էր ներկայացրել նաև, թե ինչպես է հաջողվել 15 անձի վերադարձնել հայրենիք․ «Ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ ՀԻմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»։