Ալավերդու ՀՀԿ-ական քաղաքապետին մեղադրանք չի առաջադրվել մահվան ելքով վրաերթի համար
Հասարակություն
Ինչպես հայտնի է՝ Ալավերդու ՀՀԿ-ական համայնքապետ Սասուն Խեչումյանը հունիսի 10-ին Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին վրաերթի էր ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որն ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Այս մասին հայտնել էր Քննչական կոմիտեն և տեղեկացրել, որ քրեական գործը հարուցվել է 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Civic.am-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը տեղեկացրեց, որ Սասուն Խեչումյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել․ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Civic.am-ը օրեր առաջ հրապարակել էր տեղեկություն, որ Ալավերդու ՀՀԿ-ական համայնքապետ Սասուն Խեչումյանը այս արտահերթ ընտրություններին աջակցում է Քոչարյանին՝ նրա համար է աշխատում։ Ինչպես նաև, գրել էինք, որ Սասուն Խեչումյանը ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի մտերիմն է և նախորդ բոլոր ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի համար, մարզից Էդուարդ Շարմազանովի ձայներն անձամբ է ապահովել, սակայն հիմա ձայներ է ապահովում Ռոբերտ Քոչարյանի համար։