«Սյունիքի շատ գյուղեր բախվել են խնդիրների, կառավարության կողմից ստեղծված աշխ․ խումբը հիմա զբաղվում է դրանցով»․ Մարզպետի խորհրդական

Հասարակություն
«Դավիթ Բեկից 10 աշակերտ է դուրս եկել։ Մնացած այն խնդիրները, որ կան, միայն Դավիթ Բեկ համայնքին չեն բնորոշ, հիմա մարզի շատ գյուղեր բախվել են խնդիրների, կառավարության կողմից ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, եւ բոլոր խնդիրներով հիմա զբաղվում է այդ խումբը»,- Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքում առաջացած խնդիրներին՝ ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։
Խորհրդականի խոսքով՝ բոլոր հարցերով Կառավարության ստեղծած աշխատանքային խումբն է զբաղվելու՝ եւ’ անվտանգության, եւ՛ այլ միջոցառումների մասով։ «Այժմ աշխատանքային խմբի առաջին նիստն է ընթանում, որին մասնակցում է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը»,- ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Դավիթ Բեկի համայնքպետը ասել, էր, թե համայնքի դպրոցից 20 երեխա է պակասել է եւ 5-7 ընտանիք դուրս են եկել գյուղից։
«Այստեղ ինչ-որ մեկը չի եկել, ամեն դեպքում պետք է կառավարությունը ինչ-որ բանով աջակցի, որ մենք այստեղ մնանք։ Ներկայումս շատ դժվար է կազմակերպել անասնապահությունը․ ժողովուրդը անասունները ծախում է, մենք այսպես ասած պահում էինք Ադրբեջանի տարածքում։ Վարելահողերը, որ կան, սահմանամերձ են, վտանգավոր են եւ վախենալու»,- ասել էր համայնքապետը։