Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա շաբաթվա ընթացքում դարձյալ սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Առաջիկա շաբաթվա ընթացքում դարձյալ սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Հասարակություն
16:29, 21 февраль 2021
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը` Սյունիքում և Արցախում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ին գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: