Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին ապահովելու է բնակարաններով

Երևանի քաղաքապետարանը Արզումանյան փողոցի համար 10 և համար 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր է կառուցելու, իսկ շենքերի բնակիչներին նոր բնակարաններով է ապահովելու․ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե եթե բնակիչների կողմից չլինեն բողոքներ և դատական պրոցեսներ, երբ կարող են սկսել շենքերի քանդման աշխատանքները, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ հստակ հաշվարկներ դեռ չկան։

Ավինյանը ավելացրեց, որ Երևանի քաղաքապետարանը կառուցապատող ընկերությունների հետ համագործակցությամբ սկսել է նոր ծրագիր, ըստ որի քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին սկզբնապես ապահովելու է վարձու բնակարաններով, իսկ հետագայում նույն տեղում կառուցած շենքերում ապահովելու է նաև բնակարաններով։

Մանրամասները՝ տեսանյութում։