Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով

Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով
Հասարակություն
10:27, 22 февраль 2021
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: 

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: