Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

Սյունիքի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
Հասարակություն
10:29, 22 февраль 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։