Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել
Հասարակություն
20:22, 17 июнь 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել՝ նշելով, որ հավատարիմ է մնացել Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը. այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։


«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնադրվեց 2 տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 11-ին, և չնայած անցած տարվա պատմական դժվար հանգամանքներին՝ մենք հավատարիմ մնացինք Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկամյա եռալեզու զեկույցն ամփոփ կերպով ներկայացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հիմնադրումից ի վեր: