Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները՝ Ադրբեջանական բանակում իրականացվող հերթափոխի պատճառով

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները՝ Ադրբեջանական բանակում իրականացվող հերթափոխի պատճառով
Հասարակություն
11:26, 09 февраль 2021
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Պատճառն, ըստ ԱԻՊԾ-ի, ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Երեկ ևս որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվել ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է: