Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիճաբանություն Քաջարանի 35/56 տեղամասում

Վիճաբանություն Քաջարանի 35/56 տեղամասում
Հասարակություն
17:39, 20 июнь 2021
Քաջարանի՝ թիվ 2 դպրոցում տեղակայված թիվ 35/56 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք մոտենում են քվեախցիկին, իսկ հեռանալու պահանջներին չեն ենթարկվում։ Բացի այդ «Հայաստան» դաշինքը այս տեղամասում ունի ավելի շատ վստահված անձինք, քան թույլատրվում է օրենքով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը պահանջել է պահպանել օրենքն ու ավելորդ վստահված անձանց հորդորել դուրս գալ տեղամասից, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։ Բացի այդ նույն տեղամասում արձանագրվել է դեպք, երբ ընտրողին չի տրամադրվել համար 3 քվեաթերթիկը։  Հանձնաժողովի քարտուղարը տեղի ունեցած խախտումները հրաժարվել է արձանագրել։