Քաղաքացիակենտրոն
լրատվություն

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Կապանում, Ստեփանակերտում և Մարտունիում

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Կապանում, Ստեփանակերտում և Մարտունիում
Հասարակություն
11:52, 26 июль 2023
Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ: 
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։