Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևի տեղյակ չէ, որ ՀԷՑ-ի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, ամբողջ սրտով ու դրամապանակով աջակցում էր Քոչարյանին»․ ՉԻ

«Երևի տեղյակ չէ, որ ՀԷՑ-ի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, ամբողջ սրտով ու դրամապանակով աջակցում էր Քոչարյանին»․ ՉԻ
Հասարակություն
15:14, 21 июнь 2021
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քվեարկության արդյունքները հաշվելիս հոսանքազրկումների ու կնիք գողանալու մեթոդները գործել են նախկին բոլոր ընտրությունների ժամանակ, ինչի դեմ պայքարը դրոշակ դարձրած նիկոլիզմը եկավ իշխանության»։

«ՉԻ». Նաիրին սիրում է վերլուծել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և մի շարք այլ երկրների ներքաղաքական անցուդարձը, լավ կողմնորոշվում է, թե այդ երկրներում անգամ մարգինալ ուժերը ինչ են ուզում և վերջապես՝ ով ով է այդ երկրներում:

Բայց փաստորեն աչքաթող է արել հայաստանյան մի շարք իրողություններ:

Օրինակ՝ բաց է թողել, թե ում է պատկանում Հայաստանի ՀԷՑ-ը: Երևի տեղյակ չէ, որ այն վաղուց անցել է «Տաշիր Գրուպին», որի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, ամբողջ սրտով ու դրամապանակով աջակցում էր Քոչարյանին: Եթե Հայաստանի մի շարք քաղաքներ և գյուղեր միտումնավոր են հոսանքազրկվել, ապա դրա միակ պատասխանատուն ՀԷՑ-ն է: Իսկ եթե կողմնակի միջամտություն է տեղի ունեցել, ապա նույն ՀԷՑ-ը շատ հեշտ կարող է դա ապացուցել: Բայց կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ խնդիրները առաջացել են Վրաստանի տարածքում:

Ում ուզում եք պաշտպանեք, բայց չի կարելի հասարակությանը այս աստիճան ձեռք առնել: