Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանն ուզում է թող դիմի ՍԴ, մենք գոհ ենք արդյունքներից»․ քաղաքացիներ․ տեսանյութ

«Քոչարյանն ուզում է թող դիմի ՍԴ, մենք գոհ ենք արդյունքներից»․ քաղաքացիներ․ տեսանյութ
Հասարակություն
18:40, 21 июнь 2021
Չնայած բազմաթիվ ահազանգեր են եղել, որ «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք է բաժանվել կամ թաղային հեղինակությունները ուղղորդելով մարդկանց, այդ թվում՝ արցախցիներին՝ տարել են ընտրատեղամասեր՝ «Հայաստան» դաշինքից Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել է, որ չեն ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու են Սահմանադրական դատարան։

Civic.am-ը թեմայի վերաբերյալ հարցում իրականացրեց մայրաքաղաք Երևանում, հասկանալու համար՝ արդյո՞ք մարդիկ գոհ են ընտրությունների արդյունքներից եւ ինչպե՞ս են վերաբերվում ՍԴ դիմելու Վահե Հակոբյանի հայտարարությանը։ Նշենք, որ քաղաքացիների մեծամասնությունը գոհ էին արդյունքներից եւ նշում էին, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու Քոչարյանի դաշինքի հայտարարությանն արձագանքում էին, որ թող դիմի, դա իր իրավունքն է։ 

Իսկ քաղաքացիներից մեկը ասաց․ «Ճիշտն ասած դա իր ցանկությունն է․ ժողովրդի ցանկությունն է արտահայտվել ընտրություններով՝ ինձ տենց է թվում․ սա ժողովրդի երկիրն է, ժողովուրդն էլ իր կարծիքը հայտնել է»։ Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց․ «Էդ իրա կռիսական խասիաթն է, որ ամեն դեպքում փորձելու է մի բան անի․ ուզում է օձ հանի բնից, բայց չի իմանում, որ օձը ինքն է, մտել է ուրիշի բունը, հիմա պետք ա իրան էդ բնից հանեն ուղարկեն Ղարաբաղ, իր բունը Ղարաբաղում ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։