Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իզմիրլյանում հիվանդի վիրահատությունը հետաձգվել էր, քանի որ Մայր աթոռի հրահանգով բժիշկները մի մարդու պես գնացել էին Քոչարյանի հանրահավաքին

Իզմիրլյանում հիվանդի վիրահատությունը հետաձգվել էր, քանի որ Մայր աթոռի հրահանգով բժիշկները մի մարդու պես գնացել էին Քոչարյանի հանրահավաքին
Հասարակություն
17:56, 22 июнь 2021
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը «Իզմիրյան» Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջոնրդությանը։
 
Այսօր էլ դատարանը քննում է Չարչյանի կալանքի միջնորդությունը։ 

Մինչև տարբեր քաղաքական գործիչներ ու բուժաշխատողներ «դոշ են ծեծում» Չարչյանի ազատության ու քրեական հետապնդումը դադարեցնելու համար, «Իզմիրյան» ԲԿ-ում վիրահատված հիվանդներից մեկի հարազատը երեկ մեզ ուշագրավ դեպք պատմեց։ 

Հիվանդի հարազատի խոսքով՝ հունիսի 18-ին պետք է իր հարազատին վիրահատեին։ Երբ արդեն հիվանդին պատրաստել են վիրահատության, բժիշկը եկել ու ներողություն է խնդրել, որ պետք է վիրահատությունը հետաձգեն, քանի որ Մայր աթոռից հրահանգ կա, որ բոլոր բժիշկները և բուժաշխատողները պետք է մի մարդու պես ներկա գտնվեն Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին։ 

Հիվանդի հարազատը պատմեց, որ հանրահավաքի ժամին հիվանդանոցում եղել են միայն հիվանդները, պահակը և բոլոր հարկաբաժինների համար 1-2 բուժքույր՝ ծանր դեպքերի համար։ Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ իր հարազատի հետաձգված վիրահատությունը կատարվել է ուշ երեկոյան, երբ հանրահավաքը վերջացել է և բժիշկները վերադարձել են հիվանդանոց։ Այնպիսի ժամի, երբ սովորաբար վիրահատություններ չեն կատարվում՝ 10։30։ 

Սա լավագույն օրինակն է, երբ Հիպոկրատի երդում տված բժշկի համար քաղաքական պատվերը հիվանդի կյանքից առաջնահերթ է։ 

Արփի Հարությունյան