Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում տեղի է ունեցել Արցախյան պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացու դատավարությունը

Բաքվում տեղի է ունեցել Արցախյան պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացու դատավարությունը
Հասարակություն
14:31, 23 июнь 2021
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի է ունեցել ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Դուբակովը Արցախյան պատերազմին մասնակցել է հայկական կողմից։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստը տեղի է ունեցել դատավոր Սամիրա Ալիևայի նախագահությամբ, ճշտվել են Դուբակովի անձնական տվյալները։ Նրան ներկայացրել են իր իրավունքները ու հայտնել, որ փաստաբան են տրամադրելու։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին։

Հիշեցնենք, որ Բաքուն ՌԴ քաղաքացի Դուբակովի նկատմամբ քրեական գործ է հարուցել 214․-3․1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218․2 (մասնակցություն հանցավոր կազմակերպությանը, խմբավորմանը), 318․2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։