Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել քաղաքացիներ

Ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել քաղաքացիներ
Հասարակություն
19:07, 22 февраль 2021
Փետրվարի 20-ին ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետը զեկուցել է, որ մարզում (հնարավոր) ապօրինի որս կատարելու նպատակով շրջում են մի խումբ անձինք։ ԲԸՏՄ ղեկավարի հանձնարարականով իրականացվել է ուժեղացված վերահսկողություն և ս/թ փետրվարի 21-ին ժ 16։10 Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից բնապահպանական վերահսկողություն իրականացնելիս նկատվել են քաղաքացիներ, որոնց գործողությունները հնարավոր ապօրինի որսի կասկած են առաջացրել։

ԲԸՏՄ-ն սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ ոստիկանությանը։ Ապօրինի որս կատարելու կասկածանքով, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել քաղաքացիներ, որոնց մոտ հայտնաբերվել են «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրացան և 5.45 տրամաչափով 34 փամփուշտներ, «Benelli Argo» տեսակի 308 WIN տրամաչափի որսորդական ակոսափող հրացան և փամփուշտներ , «Sako 85XL» տեսակի 338LAPUA MAG տրամաչափի հրացան և նույն հրացանի տրամաչափի 14 փամփուշտ, ինչպես նաև 26.05 կգ կշռով սառեցված միս։

Բոլոր հրացանները հաշվառված են ՀՀ ոստիկանությունում։ Ինչպես նաև հայտնաբերվել է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգի 23 լուսածրող փամփուշներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։