Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները

Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները
Հասարակություն
19:14, 22 февраль 2021
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա,  ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության դրանք կահույքով և կենցաղային տեխնիկայով  ապահովելու ծրագիր: 

Մասնավորապես, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար, որտեղ բնակություն են հաստատել ընդհանուր առմամբ 85 քաղաքացի, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները:  Երեք տուն արդեն իսկ լրիվությամբ կահավորված է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա երկու օրերի ընթացքում:  Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված  տունը ևս կահավորվել է անհրաժեշտ պարագաներով:
Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության, որը փոխանցվում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը: