Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիում կեղծիքով հողամաս է օտարվել․ «Գլխավոր դերերում» են համայնքի ղեկավարն ու վերջինիս ընկերը՝ «Գոջին». 1in.am

Մեղրիում կեղծիքով հողամաս է օտարվել․ «Գլխավոր դերերում» են համայնքի ղեկավարն ու վերջինիս ընկերը՝ «Գոջին». 1in.am
Հասարակություն
15:10, 24 июнь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2021թ. NԿ269-Ա և 17.05.2021թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․

Համայնքի ղեկավարի 01.07.2020թ. որոշմամբ՝ Մեղրի համայնքի  սեփականություն հանդիսացող 0.4388հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռոլանդ Գևորգյանին: Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ այն վաճառքի պահին ծանրաբեռնված է եղել ապօրինի հասարակական շինությամբ։ Ընդ որում՝ առանց որևէ օրինական հիմքերի առկայության՝ օգտագործվում է նաև ինքնակամ ցանկապատված հարակից լճակը։

Հիշեցնենք՝ Ռոլանդ Գևորգյանն, ում կեղծիքով օտարվել է հողամասը, հանդիսանում է Մեղրի համայնքի ղեկավարի ընկերը՝《Գոջի》մականվամբ, ով վարչապետի Մեղրի այցի ժամանակ սեռական հայհոյանքներ էր հնչեցնում;

Այս մասին տեղեկացնում է 1in.am-ը։