Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի ձեռքը սեղմեցին նրանք, ովքեր գոռում էին դավաճան, ազգի թշնամի․ ստացվում է աթոռի պատերազմ էր․ Տեսանյութ

Այսօր՝ ժամը 17։00-ից  բողոքի ակցիա է իրականցվում դատախազության շենքի  դիմաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ։ 

Ակցիան կազմակերպել է «Հայաստան» դաշինքը, որը հայտարարել էր, որ Չարչյանի կալանավորման որոշումը գնահատում է «ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին»։

Անձամբ Չարչյանը հայտարարել է, որ իր դեմ քաղաքական տեռոր է իրականացվում։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանի նկատմամաբ խափանման միջոց ընտրել մեկ ամիս կալանավորումը։