Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր
Հասարակություն
19:35, 24 июнь 2021
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։