Սյունիքում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Հասարակություն
Փետրվարի 9-ին այս տարվա ձմեռային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները՝ Կապան եւ Քաջարան համայնքներից, մեկնեցին ծառայության, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Արարողությանը ներկա են եղել մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, ազատամարտիկներ, հոգեւոր այրեր, նորակոչիկների հարազատները, ինչպես նաև Վահանավանքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը նշել է, որ նկատում է ծնողների մտահոգությունը, բայց նրանք պետք է հպարտ լինեն, որ հայրենիքին ծառայելու պատրաստ զավակներ են դաստիարակել։