Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների տոնը չի կարող նշվել սեպտեմբերի 27-ին․ Ռուստամ Բաքոյան

ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների տոնը չի կարող նշվել սեպտեմբերի 27-ին․ Ռուստամ Բաքոյան
Հասարակություն
20:15, 22 февраль 2021
«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում Ռուստամ Բաքոյանն առաջարկեց Ազգային փոքրամասնությունների օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա փոխարեն նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը. «Նախագիծը մինչեւ Արցախյան պատերազմի սկսվելն էր դրվել շրջանառության մեջ: Պատերազմից հետո չենք կարող թողնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, քանի որ 7 տարին մեկ այդ օրը լինելու է սեպտեմբերի 27-ը: Մեզ համար սեպտեմբերի 27-ն ուղղակի չի կարող նշվել որպես տոն»: