Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրցիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին. զրկված են ոռոգման ջրից

Արմավիրցիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին. զրկված են ոռոգման ջրից
Հասարակություն
14:43, 26 июнь 2021
Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչները փակել են Երևան-Արմավիր մայրուղին: Արդեն մի քանի օր է համայնքները զրկված են ոռոգման ջրից: Զայրացած գյուղացիները պատասխանատուներից և ջուր են պահանջում, և փոխհատուցում՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով վնասված բերքի դիմաց. գրում է armtimes.com-ը:

Ջրառի աշխատակիցները տեղեկացրեցին, որ ջուր չկա, քանի որ վթար է եղել, աշխատում են վերականգնման ուղղությամբ: Վստահեցումներին, թե երեկոյան ջուրը կհասնի այգիներ, բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, չեն հավատում, քանի որ տևական ժամանակ է խնդիրը չի կարգավորվում: