Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի համայնքապետարանի ղեկավարի մամուլի քարտուղարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Մեղրիի համայնքապետարանի ղեկավարի մամուլի քարտուղարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հասարակություն
22:47, 22 февраль 2021
Մեղրիի համայնքապետարանի ղեկավարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել.

«Սիրելիք, գործընկերներ և լրագրողներ

Կցանկանայի տեղեկացնել, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և մարտի մեկից չեմ համարվելու Մեղրիի համայնքապետարանի/համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Պատճառը բնակությանս վայրի փոփոխությունն է՝ Երևան։

Շնորհակալություն եմ հայտնում համայնքի ղեկավար պրն. Մխիթար Զաքարյանին ՝ մասնագիտական ազատություն տալու և վստահելու համար , համայնքապետարանի աշխատակազմին և լրագրողներին 4 տարիների կոնստրուկտիվ ու առողջ համագործակցության համար։ Իրապես, ՏԻՄ ոլորտում աշխատելը, սահմանամերձ համայքնի բնակչին մոտ կանգնելը, խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, դրանց լուծման ուղիների որոնումն  ինձ համար պատվաբեր աշխատանք էր և մեծ փորձ։

Ցավ եմ ապրում, որ Մեղրիի համար էս կարևոր օրերին ես նրա կողքին չեմ։Նոր աշխատանքի փնտրտուքի մեջ եմ և բաց եմ առաջարկների քննարկման ու համագործակցության  համար։

Այս դժվարին օրերին բոլորին մաղթում եմ բազմապատկված ուժ ու եռանդ։
Լավատեսությամբ և երախտագիտությամբ՝ Մարիամ»։