Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերյանում օծվեց խաչքար-հուշարձան՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին․ shamshyan.com

Նոյեմբերյանում օծվեց խաչքար-հուշարձան՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին․ shamshyan.com
Հասարակություն
11:26, 28 июнь 2021
Երեկ՝ հունիսի 27-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասերից մեկում օծվեց խաչքար-հուշարձան՝ նվիրված 44-օրյա պատերազմում՝ այդ զորամասից հերոսացած 12 մարտիկների հիշատակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարը օծվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ:

Ներկա էր նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն ու սարկավագներ: 

Արարողությանը ներկա էին նաև հերոսների ընտանիքների անդամներ, քաղաքային և մարզային պաշտոնյաներ, պետական այրեր, գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ, զինվորականներ , համայնքի մեծ ու փոքր ներկայացուցիչներ:

Ներկաներին իր խոսքն ուղղեց ՏաՀույսի առաջնորդ Բագրատ Սրբազանը, զորամասի հրամանատարը: