Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ
Հասարակություն
13:23, 28 июнь 2021
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հունիսի 28-ին իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Նախորդ որոնումներն իրականացվել էին հունիսի 25-ին՝ Վարանդայի շրջանում, որտեղ աշխատանքներն արդյունք չէին տվել: